Հասարակություն 

Իսպանիայում աճուրդի է դրվել 3.5 մլն եվրո արժողությամբ ամրոց

analitik.am

Իսպանիայում աճուրդի է դրվել 19-րդ դարում ամբողջությամբ վերականգնված միջնադարյան ամրոց: Նախնական արժեքը 3.5 մլն եվրո է: Այս մասին հաղորդում է The Local-ը:

Բիլբաոյից 19 կմ հեռավորության վրա գտնվող պալատը շատ լավ վիճակում է: Կառույցի ընդհանուր տարածքը 2400 ք/մ է:

Ամրոցն ունի 4 աշտարակ: Այստեղ կա նաև հնամենի մատուռ և աղբյուր: Ամրոցի ներսում կա երկու լոգասենյակ, խոհանոց և մառան: Ավտոմեքենան կարելի է կանգնեցնել սեփական կայանատեղիում:

Լոտի վաճառքը կավարտվի հոկտեմբերի 21-ին:

Նույն շարքից