Հասարակություն 

Audi-ին ցուցադրել է TT-ի հինգդռնանի տարբերակը

Audi ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է TT-Sportback մոդելի հինգդռնանի տարբերակը, որի առաջին լուսանկարները համացանցում հատնվել էին սեպտեմբերի վերջին՝ հաղորդում է AFP-ը:

Նախատիպը ներկայացվել է Փարիզի ավտոսրահում:

Նորույթն ունի 4.47 մ երկարություն, 1.89 մ լայնություն, իսկ բարձրությունը 1.38 մ է: TT Sportback-ի անվային բազան կազմում է 2.63 մ: Այսպիսով՝ այս մոդելը վերջին սերնդի TT-ից երկար է 29 սմ-ով, լայն՝ 6 սմ-ով և բարձր՝ 3սմ-ով:

Նոր մոդելի ավտոմեքենայի հզորությունը կազմում է 400 ձիաուժ: 100 կմ տարածքը ավտոմեքենան անցնում է 3.9 վայրկյանում, ինչը 0.7 վայրկյանով ավելի է նախորդ TTS մոդելից:

 

Նույն շարքից