Ճապոնիայում այսօր հետաձգվել է ավելի քան 420 չվերթ՝ «Ֆանֆոն» հզոր թայֆունի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Դադարեցվել է երթևեկությունը երկրի ամենաբանուկ արագընթաց երկաթուղիների մայրուղում, որը Տոկիոն կապում է Նագոյա քաղաքի հետ։
«Ֆանֆոն» թայֆունն այսօր հասել է Ճապոնիայի տարածք Համամացու քաղաքի շրջանում՝ երկրի գլխավոր Հոնսյու կղզու խաղաղօվկիանոսյան ափին։ Այժմ այն շարժվում է դեպի հյուսիս։ Քամու ուժգնությունը հասնում է մինչև 38.5 մ/վ։ Ալիքների բարձրությունը գերազանցում է 11 մետրը։
Ճապոնիայի կենտրոնական մասում հորդառատ անձրևներ են, հեղեղումների հավանականության պատճառով խորհուրդ է տրվել տարհանել տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր ապրում են առավել վտանգավոր շրջաններում։