Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 5-ին՝ ժամը 21.58-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Աբովյան հատվածում` Առինջ գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Վոլկսվագեն» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի 79 QQ 900 պ/հ (վարորդ` Ն. Թ., ծնվ. 1989 թ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 062 ՏՏ 02 պ/հ (վարորդ` Ս. Ա., ծնվ. 1975 թ.) ավտոմեքենաները, ինչից «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դուրս են բերվել տեղի ուժերով:
Ուղևորներ Ս. Թ.-ին (ծնվ. 1984թ.) և Ա. Տ.-ին, (ծնվ. 2010 թ.) տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, իսկ վարորդ Ն. Թ.-ն և ուղևոր Թ. Հ.-ն (ծնվ. 1964 թ.) տեղափոխվել են Սբ. Գր.Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը: