Իսլամական աշխարհն ու Թուրքիան անցյալ շաբաթ նշել են «Կուրբան բայրամը», որի ընթացքում մուսուլման հավատացյալները մատաղ են անում:
Ինչպես տեղեկացնում է CNNTurk-ը, տոնի օրը՝ շաբաթ վաղ առավոտյան արդեն մարդիկ կենդանիները մորթելու տեղ չեն կարողացել գտնել, և շատերը լուծումը գտել են փողոցներում ու դաշտերում սպանդ իրականացնելով ու միսը դույլերով տուն տեղափոխելով:
Մատաղի միս վաճառող որոշ խանութների մոտ կիլոմետրանոց հերթեր են գոյացել:
Այս տարի ևս Ստամբուլի ծովափնյա շրջաններում ջուրն արյունով է ներկվել: