Հասարակություն 

Հայաստանում «Տարվա մարդ» է ճանաչվել Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը

«Համազգային վստահություն» խորհուրդն ամփոփել է  «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2014» ամենամյա ազգային մրցույթի արդյունքները: Այս տարի առաջին անգամ համաժողովրդական հարցումների արդյունքներով հրապարակել է «Տարվա մարդ» անվանակարգում լավագույն հանրային գործչի՝ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի անունը: «Տարվա լավագույն քաղաքապետ» է ընտրվել Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, իսկ «Տարվա նորարար բիզնես կառավարիչ» է ճանաչվել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանը:


Մրցանակներ են հանձնվել բիզնես ոլորտի առաջատարներին, ժամանցի վայրերի ղեկավարներին, պրոդյուսերին և գովազդային գործակալներին:  Ավելի քան 40 անվանակարգերում խրախուսվել են  ողջ տարվա ընթացքում իրենց աշխատանքային ձեռքբերումներով և կորպորատիվ պատասխանատվությամբ  լավագույն ընկերություններն ու հանրային ծառայողները: Միջոցառումն ուղեկցվել է շքեղ համերգային ծրագրով, որին ներկա են գտնվել բազմաթիվ պաշտոնատար անձիք և գործարարներ:

 

«Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ: Արժանիներին որոշելու համար հարցումներ են անցկացվել հանրապետության բնակչության և փորձագետների շրջանում:

Նույն շարքից