Հասարակություն 

Օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով. Ռուբեն Գրդզլյան

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզլյանը հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունները, թե «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում արտակարգ իրավիճակ է, քանի որ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է:
Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ը գրել էր, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան են ժամանում ոստիկանության, Ազգային անվտանգութան ծառայության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ: Իրավապահ մարմիններոմ օպերատիվ տեղեկություն են ստացել, որ այսօր Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է:

Նույն շարքից