Lifenews.ru կայքի փոխանցմամբ՝ Նոր Զելանդիայի բնակչության կեսից ավելին`շուրջ 56%-ը, համազգային քվեարկության արդյունքներով` կողմ են արտահայտվել ներկայիս պետական դրոշի պահպանմանը:
Դրոշին առկա բրիտանական խորհրդանիշի պատճառով նորզելանդացիների մոտ գաղափար է ծնվել` փոխել դրոշը, քանի որ այս տարբերակը շատ նման է Ավստրալիայի դրոշին, որի վրա նույնպես պատկերված են Յունիոն Ջեկ դրոշը և համաստեղության աստղերը:
Դրոշի փոփոխման օգտին հանդես է եկել նաև Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը: