Հասարակություն 

Դուբլինի օդանավակայանում իրար են բախվել Ryanair-ի երկու ուղևորատար ինքնաթիռ

Դուբլինի օդանավակայանում իրար են բախվել Եվրոպայի ամենախոշոր բյուջետային ավիաընկերության՝ Ryanair-ի երկու ուղևորատար ինքնաթիռ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Ինչպես հայտնել է օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչը, «դեպքի հետևանքով ոչ մի ուղևոր չի տուժել», սակայն սպասվում է, որ երկու չվերթներն էլ կհետաձգվեն անորոշ ժամանակով:

 

Տեխնիկական ծառայությունների մասնագետները ստուգում են ինքնաթիռները, դրանցից մեկի թևը վնասվել է:

 

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը դարձել է անձնակազմից մեկի սխալը: Ավիափոխադրողի մամուլի ծառայությունում իրավիճակը մեկնաբանել հրաժարվել են:

Նույն շարքից