Interfax.ru կայքի փոխանցմամբ՝ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարել է, որ առկա պայմաններում չի տեսնում Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովին մասնակցելու որևէ հնարավորություն:
Ղրղզստանի նախագահը իր այս քայլը պայմանավորել է երկու երկրների միջև ներկայումս առկա սահմանային լարվածությամբ:
Ատամբաևը շեշտել է, որ ներկա չի լինի գագաթնաժողովին եթե երկու երկրների սահմանին իրավիճակը մնա «ոչ բարեկամական»: