Հասարակություն Տնտեսություն 

Հայաստանում գործող որոշ կազմակերպություններ Արցախը ճանաչո՞ւմ են՝ որպես Ադրբեջանի մաս

Հայաստանում գործում են արտասահմանյան ընկերությունների ներկայացուցչոթյուններ, որոնց քարտեզներում Արցախը պատկերված է Ադրբեջանի կազմի մեջ:

Այս դեպքում խոսքը վերաբերում է որոշ ընկերությունների, որոնք զբաղվում են փաստաթղթերի և բեռների փոխադրմամբ: Ստացվում է, որ Հայաստանում գործում են կազմակերպություններ, որոնք հնարավոր է Ադրբեջանի կողմից մի կլորիկ գումար ստանալու դիմաց իրենց պաշտոնական կայքէջերում հայկական երկրորդ հանրապետությունը համարում են Ադրբեջանի մի մաս:

Իսկ որքանո՞վ է ճիշտ, որ նշված կազմակերպությունները հսկայական գումարներ են ստանում մեր քաղաքացիներից, հսկայական շահույթ են ստանում, իսկ իրենց էջերում Արցախը ներկայացնում են Ադրբեջանի մաս՝ այս կերպ յուրատեսակ փիառ անելով ադրբեջանական քաղաքականությունը:

Մեզանից յուրաքանչյուրը եզրակացություններ անելու իրավունք ունի, իսկ մենք ավելի մանրամասն կներկայացնենք այդ կազմակերպություները, հանրությունն էլ կարող է ընտրել՝ օգտվել դրանց ծառայություններից, թե՝ ոչ:

Նույն շարքից