Հասարակություն 

Իսակովի պողոտայում Golf-ը բախվել է արգելապատնեշին և շրջվել (լուսանկարներ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 7-ին, ժամը 12.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Արգավանդ գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Իսակովի պողոտայի թիվ 48/22 շենքի մոտակայքում «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 33 TL 328 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին և շրջվել: 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: 

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:

Նույն շարքից