Հասարակություն 

Charlie Hebdo-ն Բրյուսելի պայթյունի մասին ծաղրանկարներ է հրապարակել

Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo շաբաթաթերթը ծաղրանկար է  հրապարակել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին:

Ծաղրանկարի   համար հիմք է հանդիսացել Բելգիայի ոստիկանության կողմից հրապարակված ենթադրյալ ահաբեկիչների պատկերով կադրերը, որոնք իրենց ուղեբեռներն են տանում օդանավակայում:

«Ջիհադիստների վերջին խոսքերը» խորագրով ծաղրանկարում պատկերված են ենթադրյալ ահաբեկիչները, որոնցից մեկը մյուսին հարցնում է. «քո նստելատեղը պատուհանի, թե՞ մուտքի մոտ է»:

Շաբաթաթերը միաժամանակ գրում է, որ Փարիզով, Անկարայով, Բրյուսելով մահը դարձավ ամեն օր հանդիպող մի բան:

Նույն շարքից