The Telegraph-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել 2016թ. մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչություն իրականացրած անձանցից երկուսի ինքնությունը, երրորդի մասին տվյալները շարունակվում են ճշտվել։
Այս մասին տեղեկացնում էը։ Բելգիայի ոստիկանության հայտնած տվյալների համաձայն՝ երկրի մայրաքաղաքում իրականացրած ահաբեկչությունը կազմակերպողներից երկուսը Հալիդ և Իբրահիմ Բաքրավի եղբայրներն են։
Լուրջ կասկածներ կան, որ Բրյուսելի ահաբեկչությունը կազմակերպողներից երրորդը Նաջիմ Լահրավին է։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջինը, հնարավոր է, որոշակի մասնակցություն է ունեցել նաև 2015թ. նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին։