Հայաստան Քաղաքական Միջազգային 

Մեդվեդևը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի  7-8-ին Հայաստան կայցելի և կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Ria.ru-ն:

«Ռուսաստանի վարչապետն ապրիլի ութին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Նիստի օրակարգը ներառում է Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի խորացման առաջնահերթ խնդիրներ», — ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ Ռուսաստանի վարչապետն այցի ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ համագործակցության վիճակը եւ հեռանկարները առեւտրատնտեսական, ներդրումային, էներգետիկական, արդյունաբերական, մշակութային, մարդասիրական եւ այլ ոլորտներում:

Նույն շարքից