Հասարակություն 

Փոստի աշխատակիցների միջազգային օր

Հոկտեմբերի 9-ը փոստի աշխատակիցների միջազգային օրն է: 1992 թվականից Հայաստանը Համաշխարհային փոստային միության անդամ է: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1874 թվականին այդ օրը ստեղծվել է Համաշխարհային փոստային միությունը:
 
Տոնի մասին որոշումը կայացվել է 1969 թվականին Տոկիոյում Փոստատարների համաշխարհային միության կոնգրեսի ժամանակ:
 
Ամբողջ աշխարհում հոկտեմբերի 9-ից սկսած անցկացվում է Նամակի միջազգային շաբաթ:
 
Աշխարհում առաջին փոստային նամականիշերը ի հայտ են եկել 1840 թվականին Անգլիայում:

Նույն շարքից