Հասարակություն 

Ինդոնեզիայում խորտակվել է հարսանեկան հյուրերով մոտորանավակը

Ինդոնեզիայում խեղդվել է հարսանեկան արարողության առնվազն 17 մասնակից. խորտակվել է Բալի կղզի ուղևորվող նրանց մոտորանավակը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իշխանությունների տեղեկություններով՝ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է փրկել 8 մարդու, սակայն 24 մարդու ճակատագիրը անհայտ է մնում:

Մոտորանավակում ընդհանուր առմամբ եղել է 49 մարդ, այդ թվում՝ ենթադրաբար, 12 երեխա:

Իշխանությունները երկուշաբթի կազմակերպել էին փրկարարական արշավ՝ նավի շարժիչի անսարքության մասին ազդանշան ստանալուց անմիջապես հետո:

Նույն շարքից