Հայաստանում ընդունված չէ, որ կանայք պառկեն եւ իրենց մեխեն ասֆալտին։ Այդ մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Մաշտոցի պողոտայում տեղի ուենցած բախումները։
Նրա խոսքով, ՀՀ-ում ցանկացած ակցիա, ցանկացած գործողություն պետք է իրականացվի օրենսդրության խստագույն պահպանման պայմաններում։ «Ես ընդունում եմ, որ քաղաքացիները իրավունք ունեն բողոքի ակցիաներ կազմակերպելու, բայց ինձ համար անակնկալ բան կար, որը մեր մենթալիտետի համար նոր էր։ Մեր մոտ ընդունված չէ, որ կանայք պառկեն եւ իրենց մեխեն ասֆալտին»,- ասել է նա։