Հասարակություն 

Սարալանջի պողոտան դարձել է միակողմանի քարաթափման պատճառով

Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:


Նշենք, որ քարաթափման մասին ահազանգվել է այսօր՝ ժամը 07.54-ին: ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը դեպքի վայր է մեկնել ու պարզվել է, որ Սարալանջի պողոտայի կենտրոնական հատվածում հարակից լանջից քարեր են թափվել` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:


Փրկարարները սահմանազատել են նշված հատվածը: Քաղաքապետարանի ծառայությունների կողմից իրականացվում են աշխատանքներ: 

Նույն շարքից