Միջազգային Քաղաքական 

Եվրոպան ահաբեկչությանը հաղթելու համար պետք է արագ գործի. Իտալիայի ՆԳՆ

Եվրոպան ահաբեկչությանը հաղթելու համար պետք է որոշումներ ընդունի և առավել արագ գործի: Այսպես է կարծում Իտալիայի ՆԳՆ ղեկավար Անջելինո Ալֆանոն, գրում է RIA Novosti-ն:

«Ահաբեկչությունն արագ է, իսկ Եվրոպան` հաճախ հապաղող: Մենք ԵՄ-ին պետք է մեծ արագություն տանք, որպեսզի հնարավոր լինի դիմակայել այդ սպառնալիքին»,- ասել է Ալֆանոն Բրյուսել` ԵՄ երկրների ներքին գործերի և արդարադատության նախարարների նիստին ժամանելուն պես:

Իր հերթին, Իտալիայի արդարադատության նախարար Անդրեա Օրլանդոն նշել է, որ ահաբեկչական սպառնալիքին Եվրոպայի միակ պատասխանը «գործողությունների կոորդինացումն է»:

Նույն շարքից