Սիրուշոն ֆեյսբուքի իր էջում լեգենդար երգիչ Լայնլ Ռիչիի հետ իր լուսանկարն է տեղադրել ու գրառում կատարել։
«Լայնլ Ռիչի. անմոռանալի էր հանդիպումը համաշխարհային լեգենդի հետ, հաճելի ու շատ հետաքրքիր մարդ: Աննկարագրելի զգացողություն է, երբ նման մեծությունը, ում երգերը լսելով մեծացել ես, գովեստի խոսքեր է ասում աշխատանքիդ մասին: Երախտապարտ եմ»,- գրել է նա։