Փարիզում ոստիկանության հետ բախումների հետեւանքով 10 մարդ է վիրավորվել, 45 ձերբակալված կա: ԸստՏԱՍՍ-ի, ԵՄ Խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը:
«Իմ ունեցած տեղեկություններով, Փարիզում 10 մարդ է վիրավորվել, 45 ձերբակալված կա: Ես այս թվերը բացարձակ անընդունելի եմ համարում»,- ասել է Բեռնար Կազնյովը: