Հասարակություն 

Դժվարանցանելի վայրերի զորամասեր այցելելու համար ՊՆ-ին մեքենա կտրամադրվի

ՀՀ պաշտպանության նախարարությանը կտրամադրվի ֆինանսների նախարարությանն ամրացված «Տոյոտա Պրադո» մակնիշի, 23 մլն դրամ արժողությամբ մեքենա՝ զորամասեր այցելելու նպատակով:


Նման որոշում այսօր կայացրեց ՀՀ կառավարությունը՝ հաստատելով Ֆինանսների փոխնախա8ար Արմեն Ալավերդյանի ներկայացրած նախագիծը:


«Մեքենան պաշտպանության նախարարին անհրաժեշտ է զորամասեր այցելելու համար»,-ասաց փոխնախարարը:

Վերջինիս խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարության ենթակայության ներքո գործող մի շարք զորամասեր և տարածքային ստորաբաժանումներ գտնվում են դժվարանցանելի վայրերում` գործնական անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար այցելություններ կատարելու միջոցով տեղում ապահովել վերջիններիս բնականոն աշխատանքների իրականացումը:

 

Նույն շարքից