Քաղաքական Միջազգային 

Սիրիան շահագրգռված է կարգավորել հարաբերություններն իր հարեւանների հետ. Ասադ

Սիրիան և Թուրքիան պետք է մնան բարի հարևաններ՝ ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի նախկին արտգործնախարար Շյուքրի Գյուլերի հետ հանդիպման ժամանակ՝ գրում է թուրքական Milliyet պարբերականը։

Ասադն ասել է, որ սիրիացի ժողովուրդը Թուրքիայի հանդեպ թշնամական զգացմունքներ չունի։

Նրա խոսքով՝ հանուն երկու երկրների տարածքային ամբողջականության՝ Թուրքիան և Սիրիան պետք է համատեղ քաղաքականություն վարեն։

Իշխանությունները կարծում են, որ Սիրիայում արյունահեղության հիմնական պատճառ է հանդիանում երկրի նախագահ Բաշար Ասադի քաղաքականությունը։

Նույն շարքից