Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հավասարապես ցանկանում է այնպիսի բարդ խնդրի լուծում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է:
«Մեր նպատակների իսկությունն ապացուցված է։ Մենք ոչ թե հավասարապես մյուս համանախագահների, այլ հավասարապես ադրբեջանական և հայկական կողմերի ցանկանում ենք այդ շատ բարդ իրավիճակի կարգավորում»,- ասել է Զախարովան։
Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվան ցանկանում է, որպեսզի այդ խնդիրը դուրս գա օրակարգից, և հակամարտությունը լուծվի միջազգային իրավունքի հիման վրա։