ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հրաժարվել է հայտնել, թե ինչ կա իր ճամպրուկի մեջ՝ նշելով, որ գաղտնիքի մասին տեղյակ են միայն ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
«Դա գաղտնիք է: Միայն նախագահ Պուտինը և ես գիտենք, թե ինչ կա ճամպրուկի մեջ»,-ասել է Քերին՝ պատասխանելով լրագրողներին, որոնք խնդրել էին բացահայտել, թե ինչ կա վերջինիս ճամպրուկում: Ինչ վերաբերում է իր հետ Մոկսվա տարած կիթառին, ապա ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ սիրում է նվագել և նախընտրում է ազատ ժամանակ դրանով զբաղվել:
Նա նաև հավելել է, որ այդ կիթաառն իր հետ շրջում է ամբողջ աշխարհով: Նշենք, որ Քերիի և Պուտինի հանդիպումը տեղի ունեցավ երեկ՝ մարտի 24-ին: Այն տևեց մոտ 4 ժամ: Հայտնվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնբական Յուրի Ուշակովը, Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն ՏԵֆտը: