Հասարակություն 

Ինջիղուլյանը կշարունակի ծառայությունը բանակում. Սեյրան Օհանյան

Մեկ տարուց ավելի ադրբեջանականգերության մեջ անցկացրած և մեկ շաբաթ առաջ հայրենիք վերադարձած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայությունը հայկական Զինված ուժերում: «Ազատության» փոխանցմամբ՝ այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք՝ նախարարը երեկ ընդունել էր Ինջիղուլյանին և նրա ընտանիքի անդամներին: Սեյրան Օհանյանը հանձնարարել էր առողջական վիճակի հետազոտման արդյունքների հիման վրա դիտարկել զինծառայողի հետագա ծառայության հարցը:

Նույն շարքից