Հասարակություն 

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը միացավ Գյումրիում կառուցվող Թումո կենտրոնի մասնաճյուղի կառուցման դրամահավաքին

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի առաջարկով  նախարարության աշխատակազմը միացավ Գյումրիում «Թումո» ուսումնակրթական կենտրոն հիմնելու համար կազմակերպված դրամահավաքին:


«Թումո» կենտրոնը հնարավորություն է տալիս պատանիներին ստանալ կրթություն և ունենալ աշխատանք երկրի առաջատար ընկերություններում:


Նախարարից մինչև առաջին կարգի մասնագետ այս նպատակով  կազմակերպված  դրամահավաքին անձնական ներդրում կատարելով մեկ միլիոն դրամ են հանգանակել և փոխանցել ի նպաստ «Թումո» կենտրոնի կառուցման համար բացված հաշվեհամարին:

 

Նույն շարքից