ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում մարտի 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-ին կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 25-26-ը օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 27-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 25-ին հնարավոր է քամու ուժգնացում‵ 18-20 մ/վրկ:
ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ մարտի 25-ին հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վրկ արագությամբ: