Հասարակություն 

Ովքե՞ր են հայ միլիարդատերերի զավակները (լուսանկարներ)

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնի եւ հեղինակավոր անձանց զավակներին։ Այս անգամ ներկայացնում ենք արտերկրում գործունեություն ծավալող հայ գործարարների զավակներին։
 
Միլիարդատեր «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը, ով Forbes-ի ցուցակում իր $4 մլրդ կարողությամբ զբաղեցնում է 26-րդ տեղը, ունի երեք զավակ. երկու որդի եւ մեկ դուստր։
1474467_1076971042365152_4118120273116949461_n

Սամվել Կարապետյանի դուստր Տաթեւիկ Կարապետյանը, վերջերս հայտնվել է «ForbesWoman» ամսագրի շապիկին, հանդիսանում է «Սինեմասթար» կինոթատրոնների ցանցի կառավարիչը։

Տաթեւիկ Կարապետյանն արդեն վեց տարի է, ամուսնացած է։ Նրա ամուսինը եւս աշխատում է «Տաշիր» ընկերությունում։Նրանք ունեն որդի։

 

12814361_1076971002365156_7947406170545321069_n

Սամվել Կարապետյանի ավագ որդին Սարգիսն է։

Նա եւս աշխատում է իր հոր ընկերությունում եւ զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։

2013-ից նա պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։

12310468_1076971165698473_1386144309624660579_n

Վերջերս տեղի ունեցավ Սարգսի նշանդրեքը։

10422085_1076971212365135_1331320424752149113_n

Աշխարհի ամենահարուստ մարդկանց Forbes-ի ցուցակում «Մագնիտ» խանութների ցանցի եւ «Կրանսոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկիյը (Հարությունյան) զբաղեցնում է 219-րդ տեղը։

Սերգեյն իր ռուս կնոջից ունի դուստր՝ Պոլինան։12495096_1076970995698490_2900621361219526262_n

20-ամյա Պոլինայի ունեցվածքը գնահատվում է շուրջ 9 մլրդ դոլար։

10399679_1076971062365150_2030792790904791315_n

Նա սովորում է Կուբանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։12670806_1076970865698503_1477213989795533719_n

Հայ միլիարդատեր Դանիլ Խաչատուրովը, ով հանդիսանում է «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահը, ունի շուրջ 1.6 մլրդ կարողություն։ Նա ամուսնացած է եղել երկու անգամ եւ ունի երկու զավակ՝ որդի եւ դուստր։

10462841_1076971055698484_5428393288247695517_n

Իր առաջին կնոջից՝ Աննայից, Դանիլ Խաչատուրովն ունի որդի։ Իսկ Խաչատուրովի երկրորդ կինը՝ հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեյենկոն, նրան դուստր է պարգեւել։

Նրանց դուստր Վասիլիսան այժմ տասը տարեկան է։

12417547_1076970922365164_8643717642211920100_n

95 մլրդ դոլարի կարողության տեր հայ գործարար, Ռուսական Սբերբանկի վարչության նախագահի խորհրդական, ՍԿՈԼԿՈՎՈ մոսկովյան կառավարման դպրոցի նախկին նախագահ, BRICS Business Magazine խմբագրական խորհրդի նախագահ, բարերար Ռուբեն Վարդանյանն ունի չորս զավակ։

Նրա ավագ որդու անունը Դավիթ է։ Ամուսինները գտնում են, որ երեխաներին պետք է սովորեցնել իրենց վրա վերցնել ռիկսը եւ կարողանալ տղամարդկություն ունենալ դուրս գալ հարմարավետության գոտուց։

«Օրինակ որդուս համար նորմալ էր մեկնել Ֆրանսիայի ֆուտբոլային ճամբար, որտեղ ոչ ոք ռուսերեն կամ անգլերեն չէր խոսում։ Մինչ այդ նա շատ վատ էր տիրապետում ֆրանսերենի, իսկ դրանից հետո ազատ խոսում է այդ լեզվով։ Իսկ դուստրը իսպաներեն սկսեց խոսել Իսպանիայի Գալիսիա քաղաքում վինդսերֆինգի ճամբար մեկնելուց հետո։

Նրանց ավագ զավակներն արդեն իրենցից առանձին են ապրում։

«Ռեսո» ապահովագրական ընկերության նախագահ, հայ միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը, ում կարողությունը գերազանցում է մեկ մլրդ դոլարը, ունի հինգ զավակ։

Վերջերս կայացավ նրա դստեր Իյայի հարսանիքը։

Ճոխ հարսանիքը, որի դիմաց վճարել է 56-ամյա օլիգարխը, անց է կացվել Թբիլիսիի Ambasadori in Kachreti հյուրանոցում։

12871453_1076971112365145_3370686099199664423_n

12592518_1076970999031823_4481383777045360218_n

12592624_1076970919031831_983979290465635058_n

Սերգեյ Սարկիսովի եղբայր Նիկոլայ Սարկիսովը, ում կարողությունը եւս հասնում է շուրջ մեկ մլրդ-ի, ունի հինգ զավակ։

Նրա ավագ որդին՝ Էդուարդը, 23 տարեկան է, իսկ Վլադիմիրը՝ 22։ Նրանք սովորում են Ֆինանսական ակադեմիայում եւ աշխատում «Ռեսո» ապահովագրական ընկերությունում։

1796476_1076970869031836_675621541169843133_n

12143226_1076970875698502_1725421019642576081_n (1)

Սերգեյ Սարկիսովն իր նախկին կնոջից՝ Յուլիայից, ունի եւս երկու որդի։

 

1929444_1076971132365143_8255241022612269052_n

Լուսանկարում Սերգեյ Սարկիսովի որդին Սերգեյն է, ով սովորում է ԱՄՆ-ում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից