Հասարակություն 

Հնդկաստանի ամենագունազարդ տոներից մեկը նշվում է այսօր՝ Դաշահրա

Հնդկաստանի ամենագունազարդ տոներից մեկը նշվում է հոկտեմբերի 13-ին: Այն սովորաբար տոնում են Աշվին ամսում` 10 օր և 9 գիշեր: Հնդկաստանի ամեն շրջանը յուրովի է նշում այն:
 
Ութթար-Պրադեշում նշում են այն որպես Ռամա աստծո հաղթանակ Ռավանայի հրեշի նկատմամբ: Այսինքն` որպես բարու հաղթանակ չարի նկատմամբ:
 
Այս տոնի առթիվ խմբակային պարեր են կազմակերպվում, որոնք նվիրված են Ռամիլիլա աստծո սխրանքներին:
 
Օրվա վերջում վառում են Ռավանայի հրեշի պատկերը: Տոնի առթիվ ընդունված է այցելել ընկերներին ու բարեկամներին, նրանց նվերներ տանել:

Նույն շարքից