Հայաստան Քաղաքական գլխավոր 

ՀՀ-ի և Վրաստանի միջև խնդիրներ չկան. Է.Նալբանդյան

Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները շարունակում են ընդլայնվել ու խորանալ՝ ունենալով նաև այնպիսի կապող օղակ, ինչպիսին է վիրահայությունը։ Երևանում Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ ‪Ջանելիձե‬ի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանը:

«Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են»,- ընդգծեց նախարարը:

Է.Նալբանդյանի խոսքով, երկու երկրների միջև առկա են գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող ութ տասնյակից ավելի համաձայնագրեր:

«Այդ իրավապայմանագրային հարուստ դաշտը, երկուստեք շահագրգռվածությունը և պատրաստակամությունը  երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար լավ հիմք են»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Է.Նալբանդյանը տեղեկացրեց, որ վրացի գործընկերոջ հետ քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, առևտրատնտեսական, ֆինանսական, կրթական, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր:

Նույն շարքից