Հասարակություն 

Վանաձորում տունն ամբողջությամբ այրվել է

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 03.52-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 6 շենքի բակում գտնվող տնակում:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լազյան նրբանցքի թիվ 1 հասցեում գտնվող չբնակեցված տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.47-ին, մարվել՝ 05.30-ին: Ամբողջությամբ այրվել է Ք. Ս.-ի տունը՝ մոտ 100քմ մակերեսով:

Նույն շարքից