Բիզնես Հասարակություն 

«Ջամբո» այգու սեփականատերը ձերբակալվել է Տանզանիայում՝ կենդանիների ապօրինի տեղափոխման համար. Hetq.am

analitik.am

Hetq.am-ը գրում է.

«Հետքի» աղբյուրը Տանզանիայից հայտնում է, որ կալանքի տակ է վերցվել Տանզանիայից Հայաստան կենդանիներ փոխադրող «ԱՆ 26» ինքնաթիռը: Այն պետք է Տանզանիայից «չարտերային» թռիչքով 500 կապիկ և այլ կենդանիներ տեղափոխեր Հայաստան: Սակայն իրավապահները կալանքի տակ են վերցրել ինքնաթիռը՝ բեռի օրինականության հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով:

Տանզանական The Citizen լրատվամիջոցը հաստատում է այս տեղեկությունը։ Չորեքշաբթի Կիլիմանջարո միջազգային օդանավակայանում ձերբակալել են եղբայրներ, 52-ամյա Արտյոմ և 46-ամյա Էդուարդ Ալիկի Վարդանյաններին, որոնք փորձել են բեռնատար ինքնաթիռով տեղափոխել 61 կապիկ։ Նրանք Հոլանդիայի քաղաքացիներ են։

Եղբայրները ներկայացրել են արտահանման թույլտվություններ, այդ փաստաթղթերը տրվել են՝ չնայած այն հանգամանքին, որ մարտի 20-ից ուժի մեջ է մտել այդ երկրի Բնապահպանության և տուրիզմի նախարար Ջումանե Մագեմբեի հրամանը, որով փորձ է արվում կանխել կենդանիների հոսքը Տանզանիայից։ «Մենք պահում ենք նրանց, որովհետև թեև թույլտվությունները տրվել են նախարարության կողմից, դրանք վավեր չեն՝ արտահանման արգելքի պատճառով»,- լրատվամիջոցին հայտնել է Կիլիմանջարոյի շրջանային ոստիկանության ներկայացուցիչ Ուիլբրոդ Մուտաֆունգուան՝ հավելելով, որ բացակայել է նաև կարգադրությունը երկրի պետեկամուտների կոմիտեի կողմից, ինչը պահանջվում է օրենքով։

Տեղական մեկ այլ՝ Daily News օրաթերթի հետ զրույցում նախարար Մագեմբեն ասել է, որ օդանավը վարձակալվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Օդաչուն ևս ոստիկանության հսկողության տակ է։ Նախարարի տեղեկությամբ՝ կենդանի կապիկների թիվը, որոնք պետք է ապօրինի կերպով տեղափոխվեին Տանզանիայից, 450 է եղել։

Թույլտվությունը շնորհելու գործում մասնակցություն են ունեցել Բնապահպանության և տուրիզմի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հեռացվել են աշխատանքից։

Հաղորդվում է նաև, որ Վարդանյանները կենդանիներին գնել են Արուշայի բնակիչներից, ովքեր ունեն նրանց բնությունից վերցնելու թույլտվություններ։

Աղբյուրի փոխանցմամբ, էկզոտիկ կենդանիներ հավաքագրելու և Հայաստան փոխադրելու համար մեկ ամիս առաջ Տանզանիա էր մեկնել Ձորաղբյուրի «Ջամբո» էկզոտիկ այգու սեփականատեր Արտյոմ Վարդանյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից