ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել է, որ քննարկվել է երեք հարց:
Շարմազանովը հայտնեց, որ կուսակցությունը որոշել է ստեղծել քաղաքական դպրոց՝ ինչպես ընդունված է եվրոպական երկրներում: Դպրոցը կրելու է Անդրանիկ Մարգարյանի անունը: ՀՀԿ նաև որոշել է ավելացնել իր հանձնաժողովների թիվը և ստեղծել արտաքին կապերի հանձնաժողովը։
Բացի այդ, Շարմազանովը հայտնեց նաև կուսակցության ծրագրում որոշակի փոփոխությունների առաջարկների մասին:
Նա հիշեցրեց, որ աշնանը ՀՀԿ-ն հերթական համագումարն է հրավիրելու, որի ընթացքում էլ որոշակի փոփոխությունների է ենթարկվելու կուսակցության ծրագիրը: