Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև երկկողմ երկխոսությունները կանոնավոր դարձնելու շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ ունեցած բանկցություններից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Միշտ պատրաստ ենք իրավահավասար հիմքով համագործակցության: Այդ համատեքստում մենք դիտարկել ենք երկկողմ օրակարգի մի շարք կոնկրետ հարցեր: Ռուս-ամերիկյան երկխոսությունը ազդում է շատ սուր խնդիրների կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի վրա», ասել է Քերրին: