Հասարակություն 

ԱԻՆ-ում կկիրառվի բժշկության և արտակարգ իրավիճակներում հոգեբանական օգնություն ցուցաբերելու այլ երկրների փորձը

ՀՀ ԱԻ նախարարությունում հոկտեմբերի 13-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: ԱԻ նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրվում է աղետների բժշկության և արտակարգ իրավիճակներում հոգեբանական օգնություն ցուցաբերելու այլ երկրների փորձը` ԱԻՆ համակարգում դրանք զարգացնելու նպատակով:


 ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը զեկուցել է, որ ուսումնասիրության արդյունքները շուտով կամփոփվեն ու կներկայացվեն նախարարին:


Աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանը տեղեկացրել է, որ նախարարության բոլոր ստորաբաժանումներում սկսվել են գույքագրման աշխատանքներ: ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին: Ավարտին են մոտենում հայ-ռուսական մարդասիրական տարածաշրջանային կենտրոնի վերաբերյալ պայմանագրի կետերի քննարկման ու համաձայնեցման աշխատանքները:


ԱԻՆ ՊՈԱԿ-ների ղեկավարները զեկուցել են նախարարության միասնական տեխնիկական բազա իրենց գույքի տեղափոխման աշխատանքների ընթացքի մասին:

ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը հայտնել է, որ ակտիվացել են աշխատանքները նախարարության վետերանների հետ, և վերջիններս առավել հաճախ են ընդգրկվում տարբեր միջոցառումներում: «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Պետրոսյանը զեկուցել է ՀՀ 6 մարզում ԱԻՆ ստորաբաժանումների տարածքային վարչություններն ինտերնետ կապով ապահովման մասին:


Խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ներում վերանորոգման աշխատանքների մասին:

Նույն շարքից