Հասարակություն Ֆեյսբուք 

Ինչպես յուրօրինակ զարդարել Զատիկի ձուն. լուսանկարներ

Զատիկին ձվերի ներկումն ընտանիքի անդամներին միավորելու հետաքրքիր գործընթացներից մեկն է: Այժմ խանութներից կարող եք գտնել ձվերը զարդարելու համար նախատեսված բազմաթիվ ներկեր, փայլեր, զարդարանքի պարագաներ և այլն: Ներկայացնենք, թե ինչպես ինքներդ կարող եք գեղեցիկ և օրիգինալ զարդարել զատիկի ձվերը:
Կարևոր է հիշել, որ արհեստական նյութերով ներկված կամ զարդարված ձվերը գերադասելի է օգտագործել որպես դեկորացիա, իսկ ուտելու համար նախատեսված ձվերը կարող եք ներկել՝ օգտագործելով  բնական գունանյութեր:

Գունանյութերով ներկում

Ձվերը սննդային գունաներկերով ներկելու համար բավական է միայն բացել գույնն ու ձվերն այնտեղ թողնել 10-20 րոպե: Այս կերպ կարող ենք ստանալ ինչպես բաց, այնպես էլ՝ մուգ գունավորում:

Ինչպես գեղեցիկ զարդարել զատիկի ձուն. գրադիենտի էֆեկտ

Գրադիենտի էֆեկտ ստանալու համար պետք է շերեփի միջոցով ձվերը կիսով չափ տեղադրել ներկի մեջ 3 րոպեով՝ անընդհատ բարձրացնելով և իջացնելով: Այնուհետև պետք է բարձրացրացնել մինչ մյուս կեսը և թողնել 5 րոպե, իսկ վերջին 10 րոպեն ներկի մեջ թողնել միայն ձվերի տակի հատվածը:

78

79

Զոլավոր ձվեր

Գծավոր ձվեր ստանալու համար նույն ներկը տարբեր խտությամբ լցրեք մի քանի ամանների մեջ և հերթականությամբ ձվերն այնտեղ տեղադրեք:

80 81

Գրություններով ձվեր

Այսպիսի ձվեր ստանալու համար բավական է միայն ձվերը ներկել սովորական գուաշով կամ մատիտներով: Կարևոր է միայն այն, որ մատիտները փափուկ լինեն:

82 83

Ժանյակավոր ձվեր

Ձվերը փաթաթեք ժանյակավոր կտորով և 10 րոպե թողեք ներկի մեջ: Հանելով կտորը կստանաք ժանյակավոր գեղեցիկ ձվեր, որոնց կողքով անտարբեր չի կարող անցնել ոչ ոք:

 

84 85

 

 

86

 

 

Փայլերով ձվեր

Այսպիսի ձվեր պատրաստելու համար կարող եք օգտագործել ինչպես զատիկի այնպես էլ՝ դիմահարդարման համար նախատեսված փայլեր: Վերջին պարագայում պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի փայլերը չհայտնվեն ուտելիքի մեջ: Ձվի այն հատվածին, որտեղ ցանկանում եք փայլեր անել, սոսինձ եք քսում ու փայլերը շաղ տալիս վրան: Կարող եք վրձինը թաթախել սոսնձի մեջ, ձվի վրա նկարներ անել և այդտեղ լցնել փայլերը: Մինչ սոսնձի չորանալը պետք է ձվերը զգուշությամբ վերցնել:87

89 90

Մանրամասն՝ այստեղ 

Նույն շարքից