Հասարակություն 

Մեղրիում 16-ամյա պատանին NIVA է առևանգել և փորձել հրկիզել

Ոստիկանության Մեղրիի բաժնում մարտի 24-ին, ժամը 10.30-ին 1975 թ. ծնված Հասմիկ Հ.-ից  հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.30-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում փախցրել են իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նույն օրը, ժամը 11.50-ին, նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան փողոցում կայանված` արտաքին վնասվածքներով և սրահը մասամբ այրված: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 2000 թ. ծնված Է. Մ.-ն և փորձել հրկիզել:

Է. Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից