Քաղաքական Միջազգային 

Վլադիմիր Պուտինը Կադիրովին նշանակեց Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռամզան Կադիրովին Չեչնիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին, հայտնում է Interfax-ը:

«Ես այսօր հրամանագիր եմ ստորագրել ձեզ Չեչնիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին, հուսով եմ, որ կմասնակցեք սեպտեմբերյան ընտրություններին»,- ասել է Պուտինը Կադիրովին: ՌԴ նախագահը նշել է, որ այդ հրամանն ստորագրել է՝ ելնելով այն բանից, թե ինչ է վերջին տարիներին արվել չեչենների, Չեչնիայի Հանրապետության համար:

Նշվում է, որ Կադիրովն արդեն որոշում է կայացրել մասնակցել Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ընտրություններին:

Նույն շարքից