Հասարակություն 

Խաղահրապարակում ուսանող բասկետբոլիստներն են

Երևանում անցկացված Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով բասկետբոլիստուհիների մրցաշարում առաջին երեք տեղերը զբաղեցրին Ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական ակումբի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Երևանի պետական համալսարանի թիմերը: Իսկ այսօր պայքարի ոլորտ ներգրավվեցին բասկետբոլիստների հավաքականները:


ՖԻՄԱ-ի ներկայացուցիչները մարտականորեն էին տրամադրված: Մեկնարկում նրանք 52:31 հաշվով առավելության հասան Երևանի բժշկական համալսարանի խաղացողների նկատմամբ:


Որպես կանոն, ՖԻՄԱ-ի մարզիկներն ուսանողական խաղերի ծրագրով մրցումներում հանդես չեն գալիս, քանի որ մրցակիցներից անհամեմատ ուժեղ են լինում, սակայն այս անգամ նրանք խաղից դուրս չեն մնացել: Բանն այն է, որ բասկետբոլը Հայաստանում սիրված է, բուհերում տարածված, և թույլ մրցակիցներ չկան:


Այնպես որ, անկանխատեսելի իրադարձությունները չեն բացառվում:


Վաղը ՖԻՄԱ-ի բասկետբոլիստներին ևս մեկ լուրջ փորձություն է սպասվում: Նրանք մրցելու են Ամերիկյան համալսարանի հավաքականի հետ:

Նույն շարքից