Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է զիջի Եվրամիությանը, և դրա համար լուրջ աշխատանք պետք է տարվի. «Այսպիսի փորձառու անձը կարող է ստեղծել բարենպաստ պայմաններ, որպեսզի միությունը գործի բարձր մակարդակով»,-հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանից գոհունակություն է հայտնել Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն նշել է, թե ԵԱՏՄ-ում բավականաչափ հաջողություններ կան, սակայն «օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պառճառներով թերությունները եւ չլուծված խնդիրները եւս չափազանց շատ են»:
«Այդ պատճառով բոլորը` ԵՏՀ-ից մինչև վարչապետներ, ստիպված կլինեն լարել ուժերը, որպեսզի գործառնականության բարձր մակարդակի բարձրացնեն Եվրասիական տնտեսական միությունը»,- շարունակել է Բելառուսի նախագահը:
«Միասնական տնտեսական տարածք ստեղծելու ճանապարհին կուտակած հսկայական փորձը և արված մեծ աշխատանքը հաշվի առնելով՝ ցանկանում եմ, որ մենք թափ հաղորդենք ինտեգրման գործընթացներին, որպեսզի մեր քաղաքացիները, մեր բիզնեսը զգան իրական արդյունավետությունը»,- ասել է ԵԱՏՄ ղեկավար Տիգրան Սարգսյանը:
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել ԵԱՏՄ ռազմավարությունը հստակ սահմանող փաստաթուղթ. «Հաշվի առնելով համաշխարհային մարտահրավերները պետք է մշակել փաստաթուղթ, որը հստակ կսահմանի մեր առաջընթացի ռազմավարությունը, հատկապես առևտրի ոլորտում, պետք է ստեղծենք նոր տնտեսական միավորումներ»,-ասել է Տիգրան Սարգսյանը՝ ուշադրություն հրավիրելով եվրասիական ինտեգրացիայի նոր մարտահրավերների վրա:
Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ բելառուսական նախագահության ընթացքում ձեռք բերված առաջնահերթությունները չեն կորցնի իրենց արդիականությունը, նաև նշել է, որ դեռ շատ անելիք կա:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել էր 2014 թվականի մայիսին: Իսկ 2015 թվականի հունվարից միությանն անդամակցել է նաև Հայաստանը: Այս տարի ԵԱՏՄ կոլեգաների խորհրդի նախագահ է նշանակվել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: