Ռազմական Հասարակություն 

Քուրդ զինյալները Սիրիայում ԻՊ գրոհայինների գերությունից փրկել են շուրջ 50 կանանց ու երեխաների

Քրդական աշխարհազորի մարտիկները Սիրիայում ազատել են եզդի կանանց ու երեխաների մեծ խմբի, որը ԴԱԻՇ-ի ձեռքում գերության մեջ անցկացրել է 1.5 տարի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Մոսկվայում սիրիական Քրդստանի ներկայացուցչությանը։

«Սիրիայի հյուսիսում YPG-ի (քրդական աշխարհազոր) մարտիկներն անցկացրել են գործողություն և ազատել 10 կանանցից ու 41 երեխայից կազմված խմբի։ Այդ գործողությունում 3 քուրդ մարտիկ է սպանվել»,- հայտնել են ներկայացուցչությունում։

Նրանք ԴԱԻՇ-ին պատանդ էին ընկել դեռևս 2014 թվականի օգոստոսին, երբ իսլամիստները զավթել էին Իրաքի հյուսարևմտյան Սինջար քաղաքը։

Նույն շարքից