Հասարակություն 

Մայր Աթոռը քայլեր ձեռնարկում է հայատառ հաղորդագրություններ ուղարկելու ուղղությամբ

Այսօր՝ մարտի 25-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է եկեղեցին մարդկանց իրազեկում Սուրբ Հարության տոնին նվիրված կանթեղներով երթի մասին՝ հաշվի առնելով այն, որ շատ աղանդավորներ քարոզ են անցկացնում հենց փողոցներում և բուկլետներ բաժանում, ասաց, որ եկեղեցին այս անգամ թերթոնների միջոցով իրազեկում չի անցկացրել, սակայն կան շատ տոներ, որոնց մասով կան հատուկ պատրաստված թերթոննե, որոնք տոների նախօրյակին բաժանվում են մարդկանց:

Աղանդավորների թվի աճին անդրադառնալով՝ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը չհերքեց, որ դա ինչ-որ չափով կապ ունի մարդկանց սոցիալական վիճակի հետ՝ ընդգծելով, որ աղանդավորները գիտեն մարդկանց թույլ կողմերը և ըստ դրա էլ շարժվում են, ունեն տարբեր մասնագետներ, աշխատում է համակարգված ինստիտուտ:

Պատասխանելով Analitik.am-ի թղթակցի հարցին, թե ինչու Մայր Աթոռը հայատառ հաղորդագրություններով չի շնորհավորում եկեղեցական տոները՝ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն ասաց, որ քայլեր ձեռնարկվում են, իսկ խնդիրը կապված է օպերատորների հետ. «Մենք տեքստը հայատառ ենք ներկայացնում: Հարցը քննարկվում է, դիտողությունը ճիշտ է և հուսամ՝ շուտով հարցը կկարգավորվի: Բացի դրանից, պետք է ասեմ, որ կարևոր է նաև մատուցվող ինֆորմացիան, ինչն արվում է»: Տեր Պետրոսը նաև խոսեց այն մասին, թե ինչպես պետք է եկեղեցի մտնել՝ մասնավորապես նշելով, որ կանայք պետք է գլուխները ծածկած մտնեն Աստծո տուն:

Նույն շարքից