Հոկտեմբերի 5-ին Նիկոսիայում ավարտված կարատեի Եվրոպայի 17-րդ առաջնությանը, որին մասնակցում էր 27 պետություն, Հայաստանը ներկայացնում էր Սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը` անձնական մարզիչ Տիգրան Մուրադյանի ուղեկցությամբ: Հոկտեմբերի 4-ին 75 կգ քաշային կարգի մարզիկների մրցույթներում Կամոն հանդես եկավ իր առաջին մենամարտերում: Անցկացրեց չորս մենամարտ` Նորվեգիայի, Իռլանդիայի, Իսպանիայի և Շվեդիայի ներկայացուցիչների հետ, բոլորն էլ ավարտելով հաղթանակներով: Այնուհետև հոկտեմբերի 5-ին մասնակցել է Բաձարձակ քաշային կարգի մենամարտերին դարձել է հաղթող և նվաճել ոսկե մեդալ:
«Շնորհակալ եմ իմ բոլոր նրանց, ովքեր միշտ իմ կողքին են եղել, իմ անձնական մարզչին` Տիգրան Մուրադյանին, ով Կիպրոսում ամեն վայրկյան կողքիս էր ու եթե չլինեին նրա խորհուրդները դժվար կլիներ նաև այս հաղթանակներին հասնելը» - նշել է Կամո Ունանյանը: