Հասարակություն 

Բրյուսելում ձերբակալել են Աբդեսլամի հանցակցին` ահաբեկչության հնարավոր իրականացնողին

Բրյուսելի Սկարբեկ համայնքում հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է Փարիզում ահաբեկչության մեջ գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի հանցակից Մոհամեդ Աբրինին: Այդ մասին հաղորդում է Sudinfo-ն:

Նշվում է, որ Աբրինին, որը մի քանի ամիս է գտնվում է հետախուզման մեջ, կարող է լինել օդանավակայանի ահաբեկչության կազմակերպիչը:

Ոստիկանները Աբրինիին ձերբակալել են տանից դուրս գալուց, նա կրել է ուսապարկ: Երբ նա հրաժարվել է հանձնվել ինքնակամ, ոստիկանները վիրավորել են նրան ոտքից, որից հետո կասկածյալին ձերբակալել են:

Նույն շարքից