Քաղաքական Միջազգային 

Կրեմլում չեն բացառել Սավչենկոյի փոխանակման տարբերակը

Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հնարավոր է համարել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի հետ, որը մեղադրվում է Դոնբասում Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերության լրագրողների սպանության համար, Ուկրաինայում ձերբակալված ռուսների փոխանակումը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Տեսականորեն դա հնարավոր է: ա․ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության լրիվ պահպանման դեպքում, բ․ այդ մասին որոշում կարող է ընդունել միայն ՌԴ նախագահը»,- ասել է Իվանովը:

Միաժամանակ նա նշել է, որ փոխանակման հնարավորությունը պետք չէ կապել Մինսկի պայմանավորվածությունների հետ: «Մինսկի համաձայնագրերի հետ դա ընդհանրապես կապ չունի, քանի որ Ռուսաստանը հակամարտության կողմ չէ»,- ասել է Իվանովը:

Նույն շարքից