Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը հեղինակավոր մրցակից է: Հայաստանի թիմը այսօր Երևանում կայանալիք ընկերական խաղում լավ հնարավորություն է ստացել ստուգուելու իր ներուժը: Բայց Մեր ընտրանիի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը գլխացավանքի մեջ է ընկել: Վնասվածքների պատճառով բացակայում են թիմի հիմնական կազմի խաղացողներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը, Հրայր Մկոյանը, Գևորգ Ղազարյանը, Վալերի Ալեքսանյանը, Արտակ Եդիգարյանը: Խնդիրներ ունի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
Էդգար Մանուչարյանն էլ նախորդ՝ Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Սերբիայի թիմի հետ խաղում վնասվածք է ստացել և լիարժեք չի մասնակցել նախապատրաստական մարզումներին:
Ի դեպ, Սերբիայի հավաքականի հետ խաղում շարունակ պաշտպանվող մեր թիմի բախտը բերեց: Մրցակից թիմի խաղացողները նպաստավոր դիրքերից շեղ հարվածներ էին կատարում: Հայաստանի հավաքականի եզակի գրոհներից մեկն էլ ավարտվեց հակառակորդի դարպասի գրավումով: Այնուամենայիվ, հյուրերը կարողացան պատասխան գնդակը խփել և խուսափել պարտությունից:
Թե ինչ խաղ ցույց կտա, ռազմավարություն կկիրառի կորուստներ ունեցող Հայաստանի հավաքականը, կբացահայտվի մի քանի ժամից: «Հանրապետական» մարզադաշտում խաղը սկսվելու է ժամը 20:00-ին:
Ի դեպ, հյուրերի թիմի ամենամեծ կորուստն այն է, որ վնասվածքի պատաճռով խաղադաշտ դուրս չի գալու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման: