Հասարակություն 

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի հավանական կազմը` Հայաստանի թիմի հետ մրցամարտից առաջ

Մարզասերներն անհամբերությամբ են սպասում Երևանի «Հանրապետական» մարզադաշտում այսօր  ժամը 20:00-ին մեկնարկելիք ֆուտբոլի Հայաստանի  և Ֆրանսիայի հավաքականների ընկերական մրցամարտին:


Տեղյակ ենք պահել, որ մեր երկրի հավաքականի մրցակից թիմի հարձակվող Քարիմ Բենզեման վնասվածք ունի: Կենտրոնական պաշտպան Էլյակիմ Մանգալան ևս խնդիրներ ունի և պարապում է անհատական ծրագրով; Հանդիպումը բաց կթողնի նաև դարպասապահ Ուգո Լյորիսը:


Ակնկալվում է, որ Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմն այսպիսին կլինի` դարպասապահ՝ Մանդանդա, պաշտպաններ՝ Ժալե, Վարան, Մատյե, Դին, կիսապաշտպաններ՝ Շնայդերլին, Մատյուիդի, Սիսոկո, Պայե, Ռեմի, հարձակվող՝ Ժինյակ;

 

 

Նույն շարքից