Հասարակություն 

Թարթող ակնոցներ՝ համակարգիչների մոտ երկար ժամանակ նստողների համար

analitik.am

Ճապոնական Masunaga Optical ընկերության մասնագետները մշակել են ակնոց, որը «թարթում է» և թույլ տալիս այն կրողին թուլացնել աչքերի լարվածությունը։ Նրանք պնդում են, որ նորույթը օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր երկար ժամանակ են անցկացնում համակարգչի շուրջ։

Ակնոցներն ունեն փոքր մարտկոց, որը թույլ էլեկտրականություն է մատակարարում ակոցների ապակիներին։ Ապակիների մեջ տեղադրված են բյուրեղներ։ Ամեն տասը վայրկյանը մեկ էլեկտրականության մատակարարումը դադարում է, ինչի արդյունքում ապակիները 0.1-0.2 վայրկյանով մգանում են։ Այն գրեթե անտեսանելի է ակնոցները կրողի համար, սակայն աչքերն այդ ընթացքում հանգստանում են, իսկ լարվածությունը՝ թուլանում։

Այս ակնոցը խանութում կարժենա 150 դոլար։

Նույն շարքից